Բռնցքամարտիկներ Վանես Մարտիրոսյանը (ԱՄՆ) և Էրիսլենդի Լարան (Կուբա), որոնց մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, մամլո ասուլիս են տվել:
Մարտիրոսյանը խոստովանել է, որ նրա մարզիչը՝ Ֆրեդի Ռոուչը հիանալի մասանգետ է և նրանք շատ լավ են պատրաստվել:
«Իմ մարզիչն իսկական պրոֆեսիոնալ է և նա մի շարք սխալներ է նկատել Լարայի գործողություններում: Բացի այդ, ես լսել եմ, որ մեր զույգի հաղթողը հանդիպելու է Սեուլ Ալվարեսի հետ: Ես շատ եմ դա ուզում»,-հայ բռնցքամարտիկի խոսքն է մեջբերում fightnews.com-ը:
Ըստ Լարայի, նրա մարզչական շտաբը գիտի, թե ինչպես է պետք մենամարտել Մարտիրոսյանի հետ. «Ես շատ ուրախ եմ, որ այդ մենամարտը վերջապես տեղի կունենա»,-ասել է նա:
Մարտիրոսյան-Լարա մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում: