8 նոյեմբերի 2012 - 20:52 AMT
Եգիպտացի իսլամիստները պահանջել են փոխել երկրի դրոշի վրա արծվի պատկերը

Եգիպտացի իսլամիստները պահանջել են փոխել երկրի դրոշի վրա արծվի պատկերը «չկա այլ Աստված բացի Ալլահից, և Մուհամմեդը նրա մարգարեն է» գրությամբ: Սալաֆիտները, ինչպես նաև իսլամի այլ արմատական հոսանքների ներկայացուցիչները կարծում են, որ այդ գրությունն ավելի տեղին է Եգիպտոսի պետական խորհրդանշանի վրա:

Ուրբաթ օրը Կահիրեում պլանավորվել է «միլիոնների երթ» նոր պլանը Եգիպտոսում շարիաթը որպես իրավունքի հիմք հաստատելու համար: Սահմանադրական վեհաժողովը մինչև հիմա չի կարողանում փոխզիջման հանգել և մշակել հիմնական օրենք, իսկ երկիրն արդեն գրեթե երկու տարի ապրում է առանց սահմանդրության, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: