«Ժողովուրդ»-ն իր այսօրվա համարում գրում է.«Երեկ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել Էր Սյունիքի մարզ։ Նա ներկա է գտնվել Մեղրու հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը։ Նշենք, որ հիդրոէլեկտրակայանը կառուցվելու է սահմանային Արաքս գետի վրա։ Հետաքրքիրն այն է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդին մարզում դիմավորել է միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Սյունիքի մարզպետ ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանը բացակայել է։
Թե ինչն է եղել նրա բացակայության պատճառը, թերթը փորձել է պարզել հենց Սուրեն Խաչատրյանից.«Սակայն նա, ավանդույթի համաձայն, չպատասխանեց հեռախոսազանգերին։ Իսկ խոսնակն էլ Հայաստանում չէր»,-գրում է «Ժողովուրդ»-ը ։