9 նոյեմբերի 2012 - 10:43 AMT
WBC նախագահը պնդում է, որպեսզի Սաուլ Ալվարեսը հանդիպի Մարտիրոսյան-Լարա մարտի հաղթողի հետ

WBC նախագահ Խոսե Սուլեյմանը պնդում է, որպեսզի WBC վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսը հանդիպի Մարտիրոսյան-Լարա մենամարտի հաղթողի հետ:

Նշվում է, որ Ալվարեսը ռինգ կվերադառնա 2013-ի մայիսի 4-ին: Իր նախորդ մենամարտն Ալվարեսն անցկացրել է սեպտեմբերի 15-ին` տեխնիկական նոկաուտով հաղթելով Խոսեսիտո Լոպեսին:

Ավելի վաղ Golden Boy Promotions ընկերությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Ալվարեսի մրցակիցը կարող է դառնալ այս երեք բռնցքամարտիկներից մեկը` Միգել Կոտտո, Ֆլոյդ Մեյվեզեր կամ Սերխիո Մարտինես, հաղորդում է allboxing.ru-ն: