9 նոյեմբերի 2012 - 15:54 AMT
Նյու Յորքում սահմանափակվում է բենզինի վաճառքը

«Սենդի» փոթորկից առավելագույնս տուժած Նյու Յորք քաղաքում սահմանափակվում է բենզինի վաճառքը: Այս մասին հաղորդել է քաղաապետ Մայքլ Բլումբերգը, փոխանցում է Reuters-ը:

Բենզինի շահագործման սահմանափակումները կշարունակվեն մի քանի օր:

Նյու Յորքում վառելիքի պակասության պատճառն այն է, որ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների պատճառով քաղաքի բնակիչներն անցել են գեներատորների շահագործմանը:

«Սենդի» փոթորիկը 113 մարդու մահվան պատճառ է հանդիսանում, իսկ դրա պատճառած վնասը գնահատվում է 50 մլրդ դոլար, հաղորդում է ՌԲԿ-ն: