
20-ամյա Իմրան Մուսթաֆան՝ արմատական իսլամիստ Աբու Համզի ալ Մասրիի որդին, Մեծ Բրիտանիայի դատարանի կողմից դատապարտվել է 11 տարվա բանտարկության ոսկերչական խանութի զինված կողոպուտին մասնակցելու համար:
Իմրան Մուսթաֆան և նրա երեք համախոհները խանութից գողացել են 87 հազար եվրո արժողությամբ զարդեր: Մուսթաֆան դատարանում հրաժարվել է մեղավոր ճանաչել իրեն:
Մուսթաֆայի փաստաբանները պնդել են, որ նրան հանցավոր ճանապարհի է դրդել հոր բացասական կերպարը: Աբու Համզա ալ Մասրին ունի ութ որդի, և ներկա պահին միայն երկուսն են ազատության մեջ, հաղորդում է lenta.ru-ն: