9 նոյեմբերի 2012 - 17:34 AMT
«Ռոյթերս». ՄԱԳԱՏԷ-ի ու Իրանի միջև բանակցությունները տեղի կունենան դեկտեմբերին Թեհրանում

Միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի ու Իրանի միջև բանակցությունները տեղի կունենան դեկտեմբերին Թեհրանում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Բանակցային նախորդ փուլում 2012թ. օգոստոսին կողմերին չհաջողվեց կոնկրետ արդյունք արձանագրել:

Սեպտեմբերին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարեց, թե գործակալությունը չի կարող երաշխավորել, որ Իրանը չի աշխատում միջուկային զենքի ստեղծման վրա:

ԱՄՆ, ԵՄ երկրներն ու Իսրայելը կասկածում են, որ Թեհրանը միջուկային զենք է մշակում: