
Սիրիայի հյուսիսում կառավարական շտաբի վրա ապստամբների գրոհի ժամանակ սպանվել են սիրիական հատուկ ծառայությունների 20 աշխատողներ: Այդ մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:
Ընդհարումը տեղի է ունեցել Ռաս ալ Այն քաղաքում նախօրեին ուշ երեկոյան: Տվյալ պահին անհայտ է մնում 25 ոստիկանների ճակատագիրը, ովքեր փորձել են դիմակայել հարձակմանը: