10 նոյեմբերի 2012 - 13:10 AMT
Գաբրիել Սարգսյանի ու Ս.Տեր-Սահակյանի «Լինեքս Մեյջիկ» ակումբը Իսպանիայի առաջնությունում 3-ն է

Շախմատի «Լինեքս Մեյջիկ» ակումբը, որտեղ հանդես են գալիս Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, Իսպանիայի թիմային առաջնության 5-րդ տուրում 4:2 հաշվով հաղթեց «Ֆոմենտ Մարտինեսին»:

5-րդ տուրում Սարգսյանը ոչ ոքի է խաղացել Ալֆոնսո Պերեսի, իսկ Տեր-Սահակյանը հաղթել է Ալինա Լամիին: «Լինեքս Մեյջիկ» ակումբը 7 միավորով 3-ն է մրցաշարային աղյուսակում: Առաջնության առաջատարը 10 միավորով «Սեստաո Նատուրգաս Էներգիան» է: