10 նոյեմբերի 2012 - 13:15 AMT
Սիրիայի հարավում առնվազն երկու պայթյուն է որոտացել

Սիրիայի հարավում առնվազն երկու պայթյուն է որոտացել՝ Դերաա քաղաքում, հայտնել է «Սանա» գործակալությունը: Գործակալությունը չի հայտնել, թե ինչի դեմ էին դրանք ուղղված, սակայն նշում է, որ բազմաթիվ զոհեր ու ավերածություններ կան: Մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը հայտնում է, որ պայթյունների նպատակն էր ռազմական հետախուզության տեղական բաժանմունքը, հայտնում է «Ինտերֆաքսը»: