Սիրիայի հակամարտությունը ինչ-որ իմաստով դարձել է Թուրքիայի ներքին խնդիրը: Թուրք-սիրիական ցանկացած գործուղություն, ըստ թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի, կարող է էլ ավելի սրել Թուրքիայում քրդական խնդիրը: Միևնույն ժամանակ, եթե Սիրիայի քրդերը Ասադի զորքերի հետ դաշնակցեն և պայքարեն ընդդիմադիրների դեմ, կփոխվի ուժերի դասավորվածությունը: Նման իրավիճակում, Թուրքիան հասկանում է, որ անմիջական մասնակցություն ունենալու և Սիրիա մտնելու դեպքում իրավիճակը կարող է կտրուկ փոխվել:
«Նախ, եթե նման բան անի Անկարան, ապա քրդերն արդեն միացյալ ճակատով հանդես կգան Անկարայի դեմ, երկրորդ՝ Թուրքիայի բնակչության մեծամասնությունը դեմ է ռազմական գործողություններ սկսելուն Սիրիայում և երրորդ, եթե Թուրքիան առանց դաշնակիցների ներգրավվի այս խնդրում, ապա տարածաշրջանային լուրջ խնդիրներ կառաջանան, ավելին՝ Թուրքիայի դաշնակիցները դա կընկալեն որպես Անկարայի իմպերիալիստական նկրտումների հերթական դրսևորում, որոնց պատճառով Անկարայի վարկանիշը կտրուկ կընկնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետը:Նա նաև նկատեց, որ Թուրքիան Սիրիա կմտնի միայն ՆԱՏՕ-ի աջակցությամբ, իսկ ՆԱՏՕ-ն դեռ նման քայլի չի գնա: