10 նոյեմբերի 2012 - 15:17 AMT
Արազ Օզբիլիս. «Կուբանը» հավակնություններ ունի ու ջանում է վեր բարձրանալ աղյուսակում

«Կուբանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն անվանել է այս խաղաշրջանում Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսի հավակնորդներին:

»Նիդերլանդներում ավելի շատ է տեխնիկան ու մարտավարությունը, իսկ Ռուսաստանում՝ ֆիզիկան: Այստեղ խաղացողները երբեք կանգ չեն առնում, նույնիսկ եթե դու առջևում ես 2:0 հաշվով, դու պետք է մինչև վերջ պայքարես: Նիդերլանդներում շեշտը դրվում է խաղը վերահսկելու վրա: Ռուսական լիգան գնալով ավելի ուժեղ է դառնում»,-Օզբիլիսին է մեջբերում «Ռոսիա-2»-ը:

Ըստ ֆուտբոլիստի, «Կուբանը» հավակնություններ ունի ու ջանում է վեր բարձրանալ աղյուսակում: «Ռուսաստանում շատ լավ թիմեր կան և «Կուբանը» 4-5 ուժեղագույնների թվում է: Ժամանակ է պետք վեր բարձրանալու համար, սակայն մենք ճիշտ ուղու վրա ենք և մի քանի տարուց կտեսնենք՝ կդառնա «Կուբանը» թոփ-ակումբ թե ոչ»: