10 նոյեմբերի 2012 - 16:18 AMT
ԱՄՆ Կարմիր խաչը հավաքել է 117 մլն դոլար «Սենդի» փոթորկից տուժածների համար

«Սենդի» փոթորկից տուժածների համար նվիրատվությունների գումարը, որոնք փոխանցվել են ամերիկյան Կարմիր խաչի հաշվին, կազմում է 117 մլն դոլար: Այդ մասին հաղորդել է կազմակերպության ավագ փոխնախագահ Ռոջեր Լոուն: «Այդ գումարն ամենամեծերից է, որը մեզ հաջողվել է հավաքել վերջին տարիներին»,- ասել է նա:

Կարմիր խաչի համար 23 մլն դոլար հավաքել են ամերիկյան էստրադայի աստղերը՝ նոյեմբերի 2-ին անցկացնելով բարեգործական հեռուստահամերգ: Ամերիկյան Կարմիր խաչի մարքեթինգի տնօրեն Պեգի Դայերը հաղորդել է, որ հեռուստադիտողները գումարներն ուղարկել են հատուկ հաշվին ինտերնետով և SMS-հաղորդագրությունների միջոցով: Համերգին մասնակցել են Բրյուս Սփրինգսթինը, Բիլի Ջոելը, Սթիվեն Թեյլորը, Սթինգը և այլք, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: