10 նոյեմբերի 2012 - 17:27 AMT
Իսրայելական սահմանին ձերբակալվել է սիրիացի դեռահաս

Գոլաններում ձերբակալվել է 15-ամյա սիրիացի, ով փորձել է հատել Իսրայելի հետ սահմանը, հաղորդում է MIGnews-ը:

Ձերբակալության ժամանակ դեռահասին կծել է սահմանապահ շունը, և նա տեղափոխվել է Ցֆատա հոսպիտալ:

Իսրայելի իշխանությունները ենթադրում են, որ տղան փախստական է, որը փորձել է փախչել Սիրիայում կառավարական զորքերի և զինված ապստամբների միջև մարտերից: