
Չինաստանը պլանավորում է գործարկել «Շենչժոու 10» հերթական փորձարկվող տիեզերանավը 2013-ի հունիսի սկզբին: Այդ մասին Պեկինում հայտարարել է փորձարկվող թռիչքների չինական ծրագրի ղեկավարի տեղակալ Նյու Հունգուանը:
Նա նշել է, որ «Շենչժոու 10»-ի անձնակազմը կազմված է լինելու երկու տղամարդկանցից և մեկ կնոջից:
«Նրանք պետք է տիեզերանավից անցում կատարեն «Տյանգուն 1» մոդուլ»,- ասել է Հունգուանը:
2014-ին Պեկինը մտադիր է գործարկել «Տյանգուն 2» տիեզերական լաբորիատորիան, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: