Մինսկում ավարտվել է սամբոյի աշխարհի առաջնությունը, ուր երեք մեդալ են նվաճել հայ սամբիստները:
Մարտական սամբոյի մրցումներում 68 կգ քաշային կարգում Վաչիկ Վարդանյանը պարտվել միայն եզրափակչում և դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Իսկ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) մարզական սամբոյում և Մխիթար Մխիթարյանը (52 կգ) մարտական սամբոյում նվաճել են բրոնզե մեդալներ, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 11 մարզիկներ: