Երկուշաբթի առավոտյան Իրանում մեկնարկեցին ՀՕՊ «Վելայաթ-4» լայնածավալ զորավարժությունները, հայտնում է IRNA գործակալությունը:
Զորվարժություններն անցնում են Իրանի 8 գավառներում:
Զորվարժություններին մասնակցում են Իրանի ԶՈւ, Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ստորաբաժանումները և «Բասիջ» կամավորական ջոկատները:
Զորավարժություններին մասնակցում են F-4, F-5, F-7, F-14, Սու-14, ՄիԳ-29, ինչպես նաև հետախույզ ինքնաթիռներ:
«Վելայաթ-3» զորավարժություններն անցել են Իրանում 2011 թվականին: