Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բարձր է գնահատում Իրանի անաչառ դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում: «Իրանը գործում է միանգամայն տրամաբանական և օբյեկտիվ Ղարաբաղի հարցում»,-հայտարարել է Թովմասյանը իր իրանցի պաշտոնակից Մորտեզ Բահթիարի հետ հանդիպմանը: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի ու Իրանի համագործակցության ճանապարհին խոչընդոտներ չկան:
Իրանի պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ Թեհրանը պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորմանը, հայտնում է իրանական Fars գործակալությունը: