12 նոյեմբերի 2012 - 18:44 AMT
Հունահռոմեական ոճի ըմբիշ Վահրամ Խաչատրյանը դարձել է Համաուկրաինական մրցաշարի հաղթող

Տերնոպոլում տեղի է ունեցել Հունահռոմեական ոճի ըմբշամարտի համաուկրաինական մրցաշար: Ուկրաինայի Հայերի միության մարզադպրոցի մարզիկներն աչքի են ընկել բարձր արդյունքներով: Մինչև 66 ք/կ-ում եզրափակչում պայքարել են Ուկրաինայի Հայերի միության մարզադպրոցի երկու սաներ: Առաջին տեղը զբաղեցրել է Վահրամ Խաչատրյանը, ով հաղթել է Կամիլդին Իսմաիլովին, հաղորդում է analitika.at.ua-ն:

ՈւՀՄ մարզադպրոցում հունահռոմեական ոճի ըմբշամարտի պարապմունքներն անցկացնում է միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Մանվել Սահրադյանը:

Մեկ այլ վաստակավոր մարզիչ Արտուշ Թումանյանը հաճախ խորհրդատվություններ է անցկացնում մարզադպրոսի սաների հետ: