Արմատական իսլամական քարոզիչ Աբու Կատադան չի արտաքսովի Մեծ Բրիտանիայից Հորդանան, հաստատել է Միացյալ Թագավորության հատուկ հանձնաժողովը:
Հանձնաժողովում համարել են, որ Հորդանանում Աբու Կատադայի նկատմամբ դատավարությունն արդար չի լինի, հաղորդում է Ռոսբալտը:
Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Թերեզա Մեյը շուտով պետք է այս առիթով հատուկ հայտարարությոն կատարի համայնքների պալատում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս տարվա մայիսին փաստացի համաձայնություն է տվել քարոզչին Հորդանանին արտահանձնելու համար, որտեղ նա մեղադրվում է ահաբեկչության մեջ: