13 նոյեմբերի 2012 - 12:44 AMT
Սերգեյ Մինասյան. ԼՂՀ ԱԳՆ-ն այժմ կփորձի ավելի ակտիվ լինել

Քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ ռուս-վրացական բարդ հարաբերությունները և աբխազական կողմի զգուշավոր վերաբերմունքը լուրջ խոչընդոտ են , բայց երկաթգծի վերագործարկման հավանականություն կա.«Վրաստանի նոր իշխանությունների քայլերը օպտիմիզմի տեղ թողնում են: Իսկ երկաթգծի վերագործարկումը ռուս-վրացական մեծ բանակցությունների ընդամենը մի մասն է»,-նշեց քաղաքագետը:

Շարունակելով արտաքին քաղաքականության թեման, նա անդրադարձավ ԼՂՀ ԱԳ նախարարի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակին.«ԼՂՀ ԱԳՆ-ն նոր նախարարի գալով՝փորձում է ավելի ակտիվ լինել և օգտագործել նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնը»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությանը, որով վերջինս պատրաստակամություն էր հայտնել Լեռնայի Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները հասցնել վերջնական փուլի.«Ես չգիտեմ Օլանդը պատրաստ է իր և իր երկրի համբավն ու միջոցները ներդնել մի հարցում, որի լուծումը առաջիկայում տեխնիկապես անհնար է: Այսպիսի մի փորձ արեց նաև Ռուսաստանի նախագահ Մեդևեդևը, բայց մենք տեսանք, որ ոչ մի լուրջ արդյունքի այդ քայլը չբերեց»,-ասաց Սերգեյ Մինասյանը: