Ըստ ԱՄՀ զեկույցի տվյալների, սպառողական գների ամենամեծ աճը Կովկասի ու Միջին Ասիայի երկրներում 2012թ. գրանցվել է Ուզբեկստանում՝ 12,9 տոկոս, Տաջիկստանում՝ 6 տոկոս, Ղազախստանում՝ 5 տոկոս: Այնուհետև հաջորդում են Թուրքմենստանը՝ 4,3 տոկոսով, Ադրբեջանը՝ 3 տոկոսով, Ղրղզստանը՝ 2,9 տոկոսով, Հայաստանը՝ 2,8 տոկոսով և Վրաստանը՝ 0,2 տոկոսով:
Ըստ ԱՄՀ զեկույցի տվյալների, Կովկասի ու Միջին Ասիայի երկրների սպառողական գների աճը 2013թ. կկազմի 7,2 տոկոս
Թեև, ԱՄՀ կանխատեսումներով, 2012թ. գնաճը բավականին չափավոր կմնա նավթ ու գազ ներկրող երկրներում, սակայն գնաճ կարձանագրվի սննդամթերքի համաշխարհային գների աճի պատճառով: