Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի Patriot հակահրթռիային համալիրները կարող են օգտագործվել քիմիական մարտագլխիկներով հրթիռների դեմ:
Գյուլն ասել է. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սիրիան ունի քիմիական զենք և Դամասկոսն ունի նաև հին ռուսական առաքման համակարգեր: Ուստի հնարավոր է, որ նախաձեռնվի խելահեղ ակցիա: Մենք և ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինենք դրանք»:
Սիրիան չի ստորագրել քիմիական զենք չտարածելու մասին միջազգային կոնվենցիան, բայց նրա ղեկավարությունը հերքում, որ քիմիական զենքի պաշարներ ունի, հաղորդում է MIGnews-ը: