Ռուսաստանի շախմատի տղամարդկաց հավաքականի ավագ մարզիչ Յուրի Դոխոյանը պատմել է կանանց աշխարհի առաջնության ընթացքի մասին, որն ընթանում է Հանտի Մանսիյսկում:
«Ուշադիր հետևում եմ Հանտի Մանսիյսկում ընթացող առաջնությանը, առայժմ մեր աղջիկները հաղթել են ոչ ամենաուժեղ մրցակիցներին, բայց կարող եմ ասել, որ հավաքականի շախմատիստուհիներից յուրաքանչյուրն ընդունակ է մրցել մրցաշարի ֆավորիտների հետ, որոնց շարքում առանձնանում է չինուհի Հոու Իֆանը»,- ասել է նա:
Մարզչի խոսքով, կանանց շախմատը յուրահատուկ մարզաձև է, որում ֆավորիտը չունի հաջողության այն երաշխիքները, ինչ տղամարդիկ. «Ուստի շատ բան որոշում է տվյալ պահին հոգեբանական վիճակը»: