The Beatles խմբի ալբոմի պատկերազարդումը նոյեմբերի 13-ին Լոնդոնում Sotheby's աճուրդում վաճառվել է 55250 ֆունտ ստերլինգով (87 681 հազար դոլար): Այդ մասին հաղորդvում է աճուրդի տան կայքում:
Պիտեր Բլեյքի և Յան Հավորտի աշխատանքի գունավոր կոլլաժը ստեղծվել է «Sgt. Pepper's Lonely Hearts Club Band» սկավառակի ծրարի համար, որը լույս է տեղել 1967-ին:
1968-ից կոլլաժը գտնվել է Քոլին Սենտ-Ջոն Ուիլսոնի հավաքածուում: Չի հաղորդվում, թե ով ձեռք բերել պատկերազարդումը:
Նկարը ցուցադրվել է աճուրդի շրջանակներում` նվիրված Մեծ Բրիտանիայի հետպատերազմյան արվեստին, հաղորդում է Lenta.ru-ն: