14 նոյեմբերի 2012 - 11:53 AMT
Հայաստան- Լիտվա. Ինչպես կավարտվի հավաքականների երրորդ հանդիպումը

Այսօր 19:00 Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա Հայաստան- Լիտվա ընկերական հանդիպումը:

Այս երկու հավաքականները հանդիպել են երկու անգամ: 2000 թվականին Կաունասում հանդիպումն ավարտվել է Հայաստանի օգտին`2:1 հաշվով:

Իսկ ահա վերջին անգամ թիմերը միմյանց հետ ուժերը չափել են անցած տարվա օգոստոսին: Ընկերական խաղը կրկին կայացավ Կաունասում, և այս անգամ լիտվացի ֆուտբոլիստները կարողացան երեք անպատասխան գնդակ ուղարկել Հայաստանի դարպասը:

Այս ամսվա ՖԻՖԱ-ի դասակարգման աղուսակում երկու թիմերն էլ նահանջ են գրանցել` Հայաստանը 82-րդ տեղում է, իսկ Լիտվան` 119-ում:

Նշենք նաև, որ Հայաստա- Լիտվա խաղի ժամանակ տեղի կունենա նաև Սարգիս Հովսեփյանի վերջին խաղը: Նա դաշտ դուրս կգա հիմնական կազմում և կխաղա առաջին հինգ րոպեն: Իսկ արդեն ընդմիջմանը, տեղի կունենա նրան նվիրված միջոցառում: