14 նոյեմբերի 2012 - 12:08 AMT
Բուքմեյքերները Հայաստան- Լիտվա խաղում ֆավորիտ համարում են Հայաստանին

Բուքմեյքերները Հայաստան- Լիտվա ընկերական խաղում ֆավորիտ համարում են Հայաստանի ընտրանուն:

Վերջինիս հաղթանակը գնահատվում է 1,70 գործակցով, Լիտվայի հաղթանակը` 4,50, իսկ ոչ ոքին` 3,60:

Հայաստան- Լիտվա ընկերական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին ժամը 19:00 Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Հայաստանի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցում է 82-րդ հորիզոնականը, իսկ Լիտվան` 119-րդ: