Տեսականորեն Ուրուգվայը կարող է դառնալ առաջին երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ մասին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն: Միաժամանակ, նա նշել է, որ ճանաչումը քաղաքական գործընթաց է և պետք է ընթանա աստիճանաբար:
Խոսելով ուրուգվայական պատվիրակության Ղարաբաղ կատարած այցի մասին` Ուելմոն հայտարարել է, որ դրա համար առանձնահատուկ քաջություն պետք չէ: «Դա ընդամենը մեկ քայլ է»,- ասել է նա:
1965-ին Ուրուգվայը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: