14 նոյեմբերի 2012 - 14:02 AMT
Հայ սամբիստները 2012 թվականին նվաճել են 37 մեդալ և 2 թիմային գավաթ

Կայացել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որի ընթացքում ամփոփվել են հայ սամբիստների արձանագրած արդյունքները 2012թվականի Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ու աշխարհի գավաթի խաղարկության փուլերում: Հայ մարզիկների նվաճած մեդալները Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում նախորդ տարվա ցուցանիշներին գերազանցում են 12-ով: Այս տարի սամբիստները նվաճել են 37 մեդալ և 2 թիմային գավաթ: Ֆեդերացիան այս տարվա արդյունքները գնահատվել է լավ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի հաջորդ նիստում կորոշվեն մրցաշրջանի լավագույն տասը մարզիկները, մարզիչները և մրցավարները, PanARMENIAN.Net-ին հաղորդել են ֆեդերացիայից: