14 նոյեմբերի 2012 - 17:06 AMT
Յարոսլավ Ռակիցկի. Անշուշտ, մեր ողջ թիմն օգնում է Հենրիխ Մխիթարյանին

Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Յարոսլավ Ռակիցկին նշել է, որ ողջ թիմը ձգտում է օգնել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որպեսզի վերջինս հաղթի ռմբարկուների մրցարշավում Ուկրաինայի պրեմիեր լիգայի ընթացող խաղարկությունում:

«Անշուշտ, մեր ողջ թիմն օգնում է Հենրիխ Մխիթարյանին»: Օգնում ենք, քանի որ շատ ենք ցանկանում, որ Հենրիխը մեծ քանակությամբ գոլերի հեղինակ դառնա և մտնի Ուկրաինայի ազգային առաջնության պատմության մեջ»,-ասել է Ռակիցկին: Առաջնության 15 տուրում հայ ֆուտբոլիստը 16 գնդակ է խփել, հայտնում է championat.com.-ը: