14 նոյեմբերի 2012 - 18:29 AMT
Ալեքսեյ Գոլոբուցկի. Զարմանալի չէ, որ գնալով ավելի շատ հայեր են Ուկրաինայում դառնում խորհրդարանականներ

«Ուկրաինայի Գերագույն ռադայում միշտ են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ»,- Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի Իրավիճակների մոդելավորման գործակալության փոխտնօրեն Ալեքսեյ Գոլոբուցկին:

«Հայ համայնքը բավականաչափ ինտեգրված է ուկրաինական հանրությանը և ոչ մի զարմանալի բան չկա, որ գնալով ավելի շատ հայեր են Ուկրաինայում դառնում խորհրդարանականներ: Ուկրաինայի Ռադայում ներկայացված են շատ ազգություններ: Հայ համայնքը բավականին ակտիվ է, և այն, որ այս գումարման խորհրդարանում հայերի թիվն ավելի մեծ կլինի, միայն ուրախացնում է»,-նշել է Գոլուբոցկին:

Ըստ փորձագետի, հայ համայնքը պետք է էլ ավելի ակտիվ լինի հայ-ուկրաինական բազմադարյա հարաբերությունների ու պատմության լուսաբանման գործում:

Ուկրաինայի խորհրդարանի անդամ են դարձել երեք հայ պատգամավորներ: