
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մերժել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առաջարկը ՆԱՏՕ-ի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին՝ երկրում կատարվող իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին վարչապետը հայտարարել է Բրյուսելում Ռասմուսենի հետ համատեղ մամլո ասուլիսից հետո:
«Երկու կողմերը ափսոսանք հայտնեցին Վրաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, նկատի ունեմ ձերբակալությունները: Ես առաջարկեցի համատեղ հանձնաժողով ստեղծել, սակայն պարոն Ռասմուսենը դա անհրաժեշտ չհամարեց»,-ասել է Իվանիշվիլին:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն էր հայտնել Վրաստանում դատավարությունների քաղաքականացման առնչությամբ: