
Ջերմաստիճանը Հայաստանում կշարունակի նվազել: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, նոյեմբերի 16-ին, 17-ին, 18-ին գիշերը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում մինչև -2:
Նոյեմբերի 15-ից 17-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ից 19-ը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հարավ-արևելյան քամու արագությունը կկազմի 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ից 17-ը գիշերը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 15-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: