14 նոյեմբերի 2012 - 19:27 AMT
Ջիվան Գասպարյանը ելույթ կունենա Տուլայում

Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, ում 84-ամյակը վերջերս լրացավ, առաջին անգամ ելույթ կունենա Տուլա քաղաքում:

Ինչպես հաղորդում է «Մոլոդոյ կոմմունարը», համերգը կկայանա նոյեմբերի 16-ին:

Գասպարյանը դուդուկն առաջին անգամ ձեռքն է վերցրել 6 տարեկանում: Նա ինքնուս երաժիշտ է: Իր առաջին մրցանակը երաժիշտը ստացել է 1956թ, իսկ 1973-ին երրորդից հետո` արժանացել է «Հայաստանի վաստակավոր արտիստի» կոչման:

Միջազգային հարթակ Ջիվան Գասպարյանը բարձրացավ Բրայն Ինոյի հետ հանդիպումից հետո, ով 1988թ պատահաբար լսեց նրան Մոսկվայում և հրավիրեց Լոնդոն: