14 նոյեմբերի 2012 - 19:46 AMT
Թուրքական սահմանամերձ քաղաքը ռմբակոծվում է Սիրիայի կողմից

Նոյեմբերի 14-ին թուրքական սահմանամերձ Ջեյլանպինար քաղաքի առնվազն երկու տուն է ոչնչացվել սիրիական տարածքից իրականացված ռմբակոծության արդյունքում, հաղորդում է lenta.ru-ն` հղելով Associated Press-ին:

Հրաձգությունն իրականացվել է սիրիական Ռաս ալ-Այն քաղաքից, որի համար ապստամբներն ու կառավարական ուժերը պայքարում են վերջին մի քանի օրերի ընթացքում: Հրաձգությունների, ռմբակոծությունների և կատաղի մարտերի պատճառով թուրքական իշխանությունները տարհանել են սահմանամերձ երեք գյուղերի բնակիչների:

Reuters-ի հաղորդմամբ, պաշտպանության նախարար Իսմետ Յիլմազը հայտարարել է, որ Թուրքիայի ՌՕՈւ « ադեկվատ պատասխան» կտան արտասահմանյան ռազմական ավիացիայի ցանկացած ներխուժման: