
Իսրայելը պաշտոնապես խոստովանել է, որ մասնակից է չորեքշաբթի օրը ՀԱՄԱՍ-ի զինվորական թևի առաջնորդ Ահմեդ ալ-Ջաբարիի չեզոքացմանը և հայտարարել է Գազայի հատվածում ահաբեկիչների դեմ լայնածավալ գործողություններ սկսելու մասին:
Ավելի վաղ Ջաբարիի մահվան մասին հայտարարել էր ՀԱՄԱՍ շարժումը, որը ղեկավարում է պաղեստինյան ափամերձ շրջանը:
« Մեր օպերացիան Իսրայելի հարավի շարունակական ռմբակոծության պատասխանն է: Պաղեստինյան հրթիռների հասանելիության շրջանում բնակվում են Իսրայելի միլիոնավոր բնակիչներ: Մեր հիմնական նպատակը մե քաղաքացիների անվտանգության ապահովումն ու զսպվածության գործոնի մեծացումն է»,-Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցչի խոսքը փոխանցում է ՌԻԱ Նովոստին: