15 նոյեմբերի 2012 - 10:20 AMT
Հովհաննես Գաբուզյանը մինչև 18տ շախմատի ԱԱ-ում շարունակում է զբաղեցնել 4-րդ տեղը

Պատանիների և աղջիկների աշխարհի առաջնության 7-րդ տուրից հետո, որն ընթանում է Մարիբորում (Սլովենիա), հայ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը շարունակում է զբաղեցնել 4-րդ տեղը: Նա այս տուրում միավորները կիսել է իսպանացի Դավիթ Գուիջարոյի հետ, ով 5.5 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Գաբուզյանն իր ակտիվում նույնպես ունի 5.5 միավոր:

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել Յորգե Կորիի (Պերու) հետ և 5 միավորով իջել 10-րդ տեղը: 6 միավորով առաջնությունը գլխավորում է Դարիուշ Սմիերցը (Լեհաստան):

Շանթ Սարգսյանը (մինչև 10 տարեկան) 5.5 միավորով իջել է 5-րդ տեղը: 7-րդ տուրում նա զիջել է Հոի Նգույենին (Վիետնամ), ով 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանն առաջնությունում մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկան տարիքային կարգերում ներկայացնում են ևս 13 շախմատիստներ:

Առաջնությունն ընթանում է շվեյցարական համակարգով 11 փուլերով: