15 նոյեմբերի 2012 - 18:08 AMT
Իրանը պատրաստ է բանակցել միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ

Իրանը պատրաստ է մոտ ապագայում բանակցություններ վարել միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ, հայտարարել է ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Իրանը հուսով է, որ «վեցնյակը» մոտ ապագայում կվերադառնա բանակցություններին և համապատասխան բացատրություն կտա բանակցությունները վերսկսելու 4-ամսյա հապաղման վերաբերյալ»,-հայտարարել է Ջալալին:

Նա այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ Թեհրանում կայանալիք հանդիպման նախօրեին: