
Ռիշոն լե Ցիոն իսրայելական քաղաքում ընկել է հրթիռ, գնդակոծության ընթացքում ոչ ոք չի տուժել, հաղորդում է The Jerusalem Post-ը:
Ավելի վաղ նոյեմբերի 15-ին «Հաարեց» թերթի թվիթերում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ Ռիշոն լե Ցիոն քաղաքում, որը ընկած է Թել Ավիվից 12 կմ հարավ, միացել է ազդանշան, որը նախազգուշացնում է բնակիչներին վտանգի մասին:
Նոյեմբերի 15-ին ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ներկա պահին նրա առաջնորդները բացառում են Իսրայելի հետ հաշտվելու հնարավորությունը: