15 նոյեմբերի 2012 - 21:59 AMT
Աթենքին հաջողվել է գտնել անհրաժեշտ 5 մլրդ եվրոն

Հունաստանի կառավարությունը տեղակայել է մեկամսյա և եռամսյա մարման ժամկետով պարտատոմսեր համապատասխանաբար 637,5 մլն և 300 մլն եվրո գումարով: Ուրբաթ օրը Հունաստանը պետք է մարի ԵԿԲ 5 մլրդ եվրո կազմող պարտքը, հաղորդում է Vesti.ru-ն;

Քանի որ վարկատուների «եռյակը» դեռ որոշում չի կայացրել երկրին միջոցներ հատկացնելու վերաբերյալ, Աթենքը հույսը դրել է բաց շուկայում կարճաժամկետ փոխառությունների վրա, որոնք երկրի վրա շատ թանկ են նստում բարձր տոկոսների պատճառով: