16 նոյեմբերի 2012 - 12:29 AMT
Գերմանիան որոշել է բարձրացնել Հոլոքոսթի զոհերին հատկացվող փոխհատուցման չափը

Գերմանիայի կառավարությունը որոշել է բարձրացնել Հոլոքոսթի զոհերին հատկացվող փոխհատուցման չափը, հայտնել է այդ երկրի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն: Այդ որոշումը համընկել է Գերմանիայի և Իսրայելի միջև ռեպարացիաների մասին համաձայնագրի ստորագրման 60-ամյակի հետ, որի համաձայն գերմանական իշխանությունները պարտավոր են փոխհատուցում վճարել Հոլոքոսթը վերապրած հրեաներին, հայտնում է «Ինոսմին»:

Կբարձրանա արևելյան Եվրոպայում բնակվող Հոլոքոսթի զոհերի փոխհատուցման չափը:

1952 թվականից Գերմանիան արդեն 89 մլրդ դոլար է վճարել որպես փոխհատուցում նացիստների հանցագործությունների համար:

Ինչպես նշում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը, այժմ աշխարհում մոտ 500 հազար Հոլոքոսթի զոհ կա, նրանց գրեթե կեսը աղքատության մեջ է ապրում: Նոր փոխհատուցումներ կստանան մոտ 80 հազար մարդիկ: