13 մայիսի 2005 - 10:55 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԸ ՓԱԽԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Մայիսի 5-ին ժամկետային ծառայության զինվոր Ջաֆարով Օրհան Իսա օղլուն, որը զինվորական ծառայություն էր անցնում Նախիչեւանի զինվորական մասերից մեկում, դասալիք է եղել եւ փախել Հայաստան` ապաստան խնդրելով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, այսօր տեղական ժամանակով ժամը 13:00 զինվորը փոխանցվել է ադրբեջանական կողմին: Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ ըստ նախնական վարկածի Ջաֆարով Օրհան Իսա օղլուն գերի էր ընկել հայերի մոտ, եւ այդ փաստի առնչությամբ քննություն է ընթանում: