16 նոյեմբերի 2012 - 16:22 AMT
Հայաստանում ռուսական ռազմակայանն ամփոփում է ուսումնական տարին

Այս ուսումնական տարում Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողները 2012թ անցկացրել են 25 տոկոսով շատ պրակտիկ ուսումնական հրաձգություններ և 10 տոկոսով ավել թռիչքներ, ուրբաթ օրը լրագրողների է հաղորդել Հարավային ռազմական շրջանի ներկայացուցիչը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հավելել է, որ հետախուզական միավորումները երկու անգամ լեռնային և ալպինիստական բնույթի երկշաբաթյա հավաքներ են կազմակերպել հայկական ԶՈւ-ի Փամբակ լեռնային ուսումնական կենտրոնում: