Դատարանը հանել է բոլոր մեղադրանքները խորվաթ նախկին գեներալ Անտե Գոտովինայից, որը նախկինում դատապարտվել էր 24 տարվա ազատազրկման ռազմական հանցագործությունների համար: Համապատասխան որոշում է կայացրել նախկին Հարավսլավիայի գծով Միջազգային տրիբունալը, հայտնում է ՌԲԿ-ն՝ Associated Press-ի վրա հղումով:
Գոտովինայի հետ միասին արդարացվեց նաև խորվաթ գեներալ Մլադեն Մարկաչը, որը ստացել էր 18 տարվա ազատազրկում սերբերի դեմ հանցագործությունների համար: Երկուսն էլ ազատվեցին դատարանի դահլիճից:
Գեներալների կողմնակիցները դատավճռին արձագանքեցին ուրախության և երախտագիտության բացականչություններով: 2001 թվականին դատախազը մեղադրեց Գոտովինային 1995թ. խորվաթական բանակի «Փոթորիկ» գործողությունը ղեկավարելու մեջ: Գործողությունն ուղղված էր Սերբիայի Կրաինա հանրապետության դեմ, որը Խորվաթիայից անջատված տարածաշրջան էր: «Փոթորկի» արդյունքում սերբ անջատողականները ջախջախվեցին: Գործողությունն ուղեկցվում էր զանգվածային էթնիկ զտումներով և այլ ռազմական հանցագործություններով: