17 նոյեմբերի 2012 - 11:54 AMT
«Մենք» շարժում. Կրթված երիտասարդությունը խոստումնալից ապագայի անփոխարինելի գրավականն է

«Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժման նախագահ Ռաֆֆի Գյոզալյանն այսօր հաղորդագորթյուն է տարածել, որտեղ շնորհավորում է երտասարդությանը` Ուսանողի օրվա կապակցությամբ: Հաղորդագությունում մասնավորապես ասվում է.

«Շնորհավոր տոնդ, ուսանողություն: Կարծում եմ` հայ երիտասարդները` ուսանողները, շատ մեծ պոտենցիալ ունեն կրթության և գիտության ոլորտում, տարբերվում են բոլոր այլ ազգերի ներկայացուցիչ ուսանողներից` իրենց մտային և կազմակերպչական հատուկ, բնածին շնորհով: Հայաստանը պետք է օգտվի այդ անփոխարինելի առավելությունից: Մեր ուսանողները շատ անգամներ են բարձր պահել հայերի պատիվը` թե երկրի սահմաններում, թե սահմաններից դուրս: Կրթված երիտասարդությունը խոստումնալից ապագայի անփոխարինելի գրավականն է` առաջին քայլը դեպի պայծառ և բարգավաճ ապագա»: