14 մայիսի 2005 - 08:19 AMT
ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԻ ԿԻՆՈՆԿԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը Կաննի կինոփառատոնին ներկայացրել է «Որտեղ է ճշմարտությունը» ֆիլմը, տեղեկացնում է SDA: Ա. Էգոյանը կինոփառատոնի ֆավորիտներից մեկն է: Ինչ վերաբերվում է ֆիլմերի վարկանիշին, քննադատների գնահատմամբ, առայժմ առաջին տեղում է Գասա վան Սենտայի «վերջին օրեր» ֆիլմը: Հաղթանակի գլխավոր հավակնորդների թվում նշվում են Դեւիդ Քրոնենբերգի «Բռնության պատմություն» եւ Ատոմ Էգոյանի «Որտեղ է ճշմարտությունը» ֆիլմերը: Փառատոնի գլխավոր իրադարձությունը պետք է դառնա Ջորջ Լուկասի «Սիտխերի վրեժը» մրցույթին չմասնակցող ֆիլմը: