17 նոյեմբերի 2012 - 15:39 AMT
Էրդողանը հանդիպել է Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարի հետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հանդիպում է ունեցել Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հանդիպումն անցել է դռնփակ, տևել է մոտ երկու ժամ, ավարտին հայտարարություններ չեն արվել: Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը: