4 օրվա ընթացքում Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունների արդյունքում մահացել են ավելի քան 40 պաղեստինցիներ, ևս 300-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում են պաղեստինյան ԶԼՄ-ները, միայն այսօր սպանվել են 9 պաղեստինցիներ:
Իսրայելական ավիացիան անցած գիշեր Գազան ենթարկել է ինտենսիվ գնդակոծությունների, հարձակումները դադարել են միայն առավոտյան: