17 նոյեմբերի 2012 - 18:00 AMT
Թունիսի ԱԳՆ ղեկավարը համերաշխության այց է կատարել Գազայի հատված

Ռաֆիկ Աբդուլ Սալամը համերաշխության այց է կատարել Գազայի հատված, որտեղ դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարը ժամանել այն բանից հետո, երբ նախորդ օրը Գազայի հատված էր ժամանել Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը և պահանջել Իսրայելից դադարեցնել ռազմական գործողությունը:

«21-րդ դարում մարդկանց շրջափակումը և սպանությունն անթույլատրելի է»,- ասել է նախարարը:

Ռաֆիկ Ադբուլ Սալամը խոստացել է, որ Թունիսն ԱՊԼ-ից կհասնի «համարձակ քայլերի» հակամարտությունը կարգավորելու համար: