18 նոյեմբերի 2012 - 17:01 AMT
Իսրայելը վերսկսել է հումանիտար օգնության մատակարարումը Գազայի հատվածին

Կիրակի օրը Իսրայելը վերսկսել է հումանիտար օգնության մատակարարումը Գազայի հատվածին` համատեղ սահմանում առկա միակ բեռնատար տերմինալի միջոցով, որը փակ է չորեքշաբթի օրվանից, հաղորդել են զինվորականները:

Բուժօգնությամբ, պարենմթերքով, կենցաղային գազով, առաջին անհրաժեշտության պաշարներով բեռնավորված 120 բեռնատարներից 70-ը արդեն մտել են Գազայի հատված, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հաղորդվում է նաև, որ չնայած ընթացող մարտերին, շարունակում է գործել նաև սահմանամերձ «Էրեզ» անցակետը, որով անցնում են այն պաղեստինցիները, ովքեր իսրայելական հիվանդանոցներում բուժվելու կրիք ունեն: